Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԿԳՄՍՆ տարբեր ծրագրերով մեր եկող տարվա ծախսերն ավելացել են 27.4 տոկոսով. Ֆինանսների նախարարը՝ Զարուհի Բաթոյանին

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը:

«Կառավարությունը հնգամյա ծրագրով թիրախավորել է շատ կարևոր, այդ թվում նաև սոցիալական նպատակներ, մասնավորապես կենսաթոշակների և նպաստների ավելացման»,- ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցի՝ ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և հավելեց, որ ավելի շատ միջոցներ են հատկացվել սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ:

«ԿԳՄՍՆ տարբեր ծրագրերով մեր եկող տարվա ծախսերի ավելացումը մյուս բոլոր գերատեսչությունների համեմատությամբ ամենաբարձրերից մեկն է՝ նախատեսված է 27.4 տոկոս աճ, կամ այդ ուղղությամբ նախատեսված է 226 մլրդ դրամի հատկացում»,- պարզաբանեց նախարարը: