Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի դրամական միավորը գրանցել է արժեզրկման հերթական հակառեկորդը

Թուրքիայի դրամական միավորը գրանցել է արժեզրկման հերթական հակառեկորդը
Տնտեսություն
23:03, 18 ноябрь 2021
Թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է արժեզրկվել ԱՄՆ դոլարի նկատմամբ։ Նոյեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը 1 դոլարի նկատմամբ լիրայի փոխարժեքը հասել է 10․96-ի. գրում է ermenihaber.-ը:

Լիրան արժեզրկման ռեկորդ է գրանցում նաև եվրոյի նկատմամբ։ Արտարժույթի շուկայում գործարքները կատարվում են 1 եվրո/12․41 լիրա փոխարժեքով։

Շաբաթվա սկզբից ի վեր լիրան դոլարի նկատմամբ արժեզրկվել է 8 տոկոսով։