Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2016-ից մեկնարկած սուբվենցիոն ծրագրերին Լոռու մարզը սկսել է ակտիվորեն մասնակցել սկսած 2018 թ.-ից. 3 տարիների ընթացքում ավելի քան 2,6 մլրդ դրամի ծրագրեր են իրականացվել

2018-2021 թթ. ամբողջ Լոռու մարզում, այդ թվում և Վանաձոր, Գուգարք, Շահումյան, Դարպաս համայնքերում, իրականացվել են աննախադեպ ծավալների սուբվենցիոն ծրագրեր: Պետություն-համայնք համատեղ ներդրումների արդյունքում վերանորոգվել են փողոցներ, բակեր, տանիքներ, այգիներ ու պուրակներ, մշակութային օջախներ ու սպորտային հաստատություններ, փոխվել  ու վերանորոգվել են ջրատարներ, իրականացվել են նաև գյուղատնտեսական աջակցության ծրագրեր և այլն:

Համեմատության համար նշենք, որ սուբվենցիոն ծրագրերի մեկնարկից՝ 2016 թվականից սկսած 2016-2017 թթ. նշված համայնքներից սուբվենցիոն ծրագիր իրականացվել է միայն Շահումյան համայնքում՝ ընդամենը 3 մլն դրամ արժեքով։ Ծրագրով վերանորոգվել է Շահումյան համայնքի կամուրջը, որն իրականացվել է 2016 թվականին։
 
 2017 թվականին հայտարարված սուբվենցիոն ծրագրին Լոռու մարզի որևէ համայնք չի դիմել և չի մասնակցել։

2018 թվականից սկսած համայնքները ակտիվորեն մասնակցել են սուբվենցիոն ծրագրերին։ 2018-2021 թթ. նշված համայնքներում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 2 մլրդ 682 մլն, որից Վանաձորում՝ 2 մլրդ 427 մլն դրամ ընդհանուր արժողությամբ ծրագրեր:

2018թ. Վանաձոր համայնքում իրականացվել է 2 ծրագիր՝ 144 մլն դրամ ընդհանուր արժեքով, որից պետական մասնաբաժինը կազմել է 62 մլն դրամ:

2019թ. Վանաձոր, Դարպաս, Շահումյան և Գուգարք համայնքներում իրականացվել է ընդհանուր 8 ծրագիր՝ 710 մլն դրամ ընդհանուր արժեքով, որից պետական ներդրումը կազմել է 326 մլն դրամ, այդ թվում Վանաձոր համայնքում իրականացվել է 6 ծրագիր՝ 685 մլն դրամ արժեքով (պետական մասնաբաժինը կազմել է 314  մլն դրամ):

2020թ. Վանաձոր, Դարպաս, Շահումյան և Գուգարք համայնքներում իրականացվել է ընդհանուր 9 ծրագիր՝ 911 մլն դրամ արժեքով (պետական մասնաբաժինը կազմել է 447 մլն դրամ), որից Վանաձորում իրականացվել է 4 ծրագիր՝ 793 մլն դրամ արժողությամբ, Գուգարք համայնքում՝ 3, Շահումյան և Դարպաս համայնքներում մեկական ծրագրեր:
 
2021թ. Վերոնշյալ նույն համայնքներում իրականացվում  է ընդամենը 9 ծրագիր՝ 917 մլն դրամ ընդհանուր արժեքով, որից Վանաձորում 4 ծրագիր՝ 805 մլն դրամ արժեքով, Գուգարք համայնքում՝ 3, Շահումյան և Դարպաս համայնքներում՝ մեկական ծրագրեր:  

Վանաձոր համայնքում, օրինակ, 2018 թվականին իրականացվել է 143,910 մլն դրամի սուբվենցիոն ծրագիր, որից 99360  մլն դրամով կապիտալ նորոգվել են Վանաձոր համայնքի Շիրակացի, Վերածնունդ, Փարաջանով, Սասունցիներ, Մաշտոց, Լազյան, Մոսկովյան, Չերկասի, Մալաթիայի և Շինարարներ-Իսահակյան-Ներսիսյան փողոցները միացնող հատվածը։ Պետական մասնաբաժինը կազմել է   39,740 մլն դրամ։
 
 Նույն տարում Վանաձոր համայնքում «Բազմաֆունկցիոնալ տրակտորի ձեռքբերման սուբվենցիոն ծրագրով» ձեռք են բերվել բազմաֆունկցիոնալ տրակտորներ 44550 մլն դրամի, որից պետական մասնաբաժինը կազմել է  22275 մլն դրամ։
 
Մանրամասները՝ տեսանյութում:
 
Վովա Հակոբյան