Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գյումրիում ավարտին են մոտենում երկրորդային 8 փողոցի և Վարդանանց հրապարակի հիմնանորոգման աշխատանքները

Գյումրիում ավարտին են մոտենում երկրորդային 8 փողոցի և Վարդանանց հրապարակի հիմնանորոգման աշխատանքները
Տնտեսություն
11:58, 20 ноябрь 2021
Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Գյումրիում ավարտին են մոտենում երկրորդային 8 փողոցների և Վարդանանց հրապարակի հիմնանորոգման աշխատանքները. տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից:

Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պարտականությունները կատարող Խաչատուր Խնձրցյանն ու զարգացման ծրագրերի, վերլուծության և զբոսաշրջության բաժնի պետ Կարեն Բադիշյանը հերթական շրջայցն են կատարել շինհրապարակներ՝ ծրագրերի ընթացքին հետևելու նպատակով։

Ծրագրի ընդահնուր արժեքը 749 մլն 451 հազար դրամ է, որից 121 մլն 500 հազարն ուղղվելու է հրապարակի նորոգմանը։ Պետությունը հատկացնելու է գումարի 40 տոկոսը, 60 տոկոսը կտրամադրվի համայնքային բյուջեից։ Շինարարական աշխատանքներն իրականացնում են «Լենճանշին» և «Մերձմոսկովյան» ընկերությունները։