Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ՄԵԳԱՄՈԼ»-ը տուգանվել է 2-ամյակի միջոցառման ժամանակ հակահամաճարակային կանոնները չպահպանելու համար

«ՄԵԳԱՄՈԼ»-ը տուգանվել է 2-ամյակի միջոցառման ժամանակ հակահամաճարակային կանոնները չպահպանելու համար
Տնտեսություն
15:29, 23 ноябрь 2021

«ՄԵԳԱՄՈԼ» առևտրի կենտրոնի 2-ամյակի կապակցությամբ առևտրի կենտրոնում կազմակերպված զանգվածային միջոցառման ժամանակ հակահամաճարակային կանոններն ու սանիտարական նորմերը չպահպանելու փաստի կապակցությամբ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հարուցել էր վարչական վարույթ։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից։

Գործի քննության ընթացքում հաստատվել է, որ միջոցառման ժամանակ ներկաները չեն կրել դիմակ և չեն պահպանել սոցիալական հեռավորության պահանջը, որով խախտվել են Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության  տարածման կանխարգելման նպատակով կիրառվող պահանջները։

Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածներով, որոշվել է իրավախախտման համար պատասխանատու  առևտրի կենտրոնի սեփականատեր «ՍԻԹԻ» ՍՊ ընկերության տնօրեն Վ. Ֆ-ին՝ որպես խախտում թույլ տված անձի, ենթարկել վարչական տույժի։