Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էրդողանը «տնտեսական ազատագրման պատերազմ» է անվանել լիրայի արժեզրկման դեմ պայքարը

Էրդողանը «տնտեսական ազատագրման պատերազմ» է անվանել լիրայի արժեզրկման դեմ պայքարը
Տնտեսություն / Տարածաշրջան
16:12, 23 ноябрь 2021
Նոյեմբերի 22-ին երեկոյան թուրքական ազգային արժույթի՝ լիրայի փոխարժեքը 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ հասել է 11․50-ի՝ գրանցելով արժեզրկման հերթական հակառեկորդը։

Դրանից միայն ժամեր առաջ Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ իրենք տեսնում են փոխարժեքի և տոկոսադրույքի շուրջ ընթացող խաղը, սակայն հույս է հայտնել, որ իրենք հաղթանակով դուրս կգան «տնտեսական ազատագրման պատերազմից»։
«Մենք վճռական ենք արժևորելու այն հնարավորությունները, որոնք առաջացել են ճգնաժամային այս ժամանակաշրջանում, որի միջով անցնում է աշխարհը: Մենք տեսնում ենք, թե ինչպես են մեր երկիրը հավասարակշռությունից հանել ցանկացողներն ինչպես են նախկին խաղը խաղում փոխարժեքի, տոկոսադրույքի և գների բարձրացման վրա, բայց այդ խաղը սեփական պլանով արտահայտելու մեր կամքն ենք շարունակելու»,-շեշտել է Էրդողանը և ընդգծել, որ նույն խաղին իրենք ականատես են եղել ահաբեկչության դեմ պայքարում, հեղաշրջման ժամանակ, սակայն հասել են հաջողության նույնպիսի հակաքայլով։

Աղբյուրը՝ ermenihaber.am