Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սուբվենցիոն ծրագրով Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում

Սուբվենցիոն ծրագրով Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում
Տնտեսություն
20:59, 25 ноябрь 2021
Սուբվենցիոն ծրագրով Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում. տեղեկացնում են Արագածոտնի մարզպետարանից: 

Արագածոտնի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանն այցելել է շինհրապարակ՝ իրականացվող աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով:

Ասֆալտապատվել են համայնքի 3 կենտրոնական՝ Արագածի, Մաշտոցի և Արարատյան փողոցները, մանկապարտեզ տանող հողային ճանապարհը և դպրոցին հարակից փողոցի մայթը:

Ծրագրի արժեքը 22 միլիոն դրամ է, որի 30%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 70%-ը կներդնի համայնքը:

Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ: