Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բնականաբար գնաճն իր ազդեցությունն ունի հարկային հավաքագրումների վրա. ՊԵԿ նախագահ

Բնականաբար գնաճն իր ազդեցությունն ունի հարկային հավաքագրումների վրա. ՊԵԿ նախագահ
Տնտեսություն
12:04, 01 декабрь 2021
«Բնականաբար գնաճն իր ազդեցությունն ունի հարկային հավաքագրումների վրա, բայց մեր վերլուծությամբ՝ մենք համեմատել ենք 2021 թվականը 2019 թվականի հետ, արձանագրել ենք, որ 2019 թվականի ցուցանիշները բարելավվում են, իսկ հիշեցնեմ, որ 2019 թվականը ռեկորդային տարի էր հարկային եկամուտների առումով»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։ 

Վերջինս տեղեկացրեց, որ նաև որոշակի ուսումնասիրություն են կատարել գնաճի ազդեցության վերաբերյալ, և ավելի հավաքագրված գումարի նկատմամբ հավելյալ հավաքագրումներն ընդամենը 3,2-3,4 տոկոսի ազդեցություն ունեն։

Խոսելով նաև Գորիս-Կապան ճանապարհի վրա մաքսային հսկողության մասին՝ ՊԵԿ նախագահն ասաց, որ այն իրականացվում է տարբեր միջոցներով, մաքսակետերը կարող են լինել մեկը, կարող են լինել երկուսը, այսինքն՝ դրանք կազմակերպչական բնույթի հարցեր են, իսկ թե  մաքսային ծառայողները որտեղ են տեղակայված, ինչ կարգավիճակով  և այլն, ինքը նպատակահարմար չի համարում դրա վերաբերյալ հավելյալ մեկնաբանություններ անել։

Անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակմանը՝ Ռուստամ Բադասյանն ասաց, որ ճանապարհների բացման, վերաբացման հետ կապված բանակցություններ են եղել, ինչը բոլորին հայտնի է, իսկ թե ինչ ֆորմատով է քննարկվում, ապա փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է հայկական կողմից համակարգում աշխատանքները, և պետք է այդ եռակողմ բանակցությունների ընթացքին հետևել, պարոն Գրիգորյանի մեկնաբանություններին հետևել և տեսնել, թե ինչ պայմանավորվածություններ կան կամ կարող ենք ձեռք բերվել ապագայում։