Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եղիշե Սողոմոնյանը ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ. կողմ՝ 68, դեմ՝ 24

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովի հերթական նիստում ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության արդյունքները: Հիշեցնենք, որ այդ պաշտոնում ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովը առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ներկայացված Եղիշե Սողոմոնյանի թեկնածությունը:

«Հաշվիչ հանձնախմբի արձանագրության համաձայն՝ Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրություններին մասնակցել են 92 պատգամավորներ: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. կողմ՝ 68, դեմ՝ 24»,- հայտարարեց Նարեկ Բաբայանը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորեց և նշեց, որ որոշումն ընդունված է: