Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի Կենտրոնական բանկը միջամտություն է արել լիրայի արժեզրկումը կանխելու նպատակով

Թուրքիայի Կենտրոնական բանկը միջամտություն է արել լիրայի արժեզրկումը կանխելու նպատակով
Տնտեսություն / Տարածաշրջան
22:48, 10 декабрь 2021
Թուրքիայում տարադրամի փոխարժեքի մեջ նկատվող անբնական աճի պատճառով   Թուրքիայի կենտրոնական բանկը ուղիղ միջամտություն է իրականացրել վաճառքի միջոցով: Այդ մասին հյատնում է թուրքական Anadolu լրատվական գործակալությունը:

Թուրքիայում շարունակվում է թուրքական լիրայի արժեզրկման գործընթացը: Դրա շարունակականության հիմնական պատճառը վերաֆինանսավորման տոկոսադրույքը ևս մեկ միավորով նվազեցնելն է, որի մասին որոշումը Թուրքիայի Կենտրոնական բանկը պետք է կայացնի դեկտեմբերի 16-ին: