Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ կառավարությունը 2018-2021 թվականներին Երևանի քաղաքապետարանին ֆինանսավորել է 47 միլիարդ դրամով, ինչը կազմում է համայնքային ծախսերի 20%-ը

ՀՀ կառավարությունը 2018-2021 թվականներին Երևանի քաղաքապետարանին ֆինանսավորել է 47 միլիարդ դրամով, ինչը կազմում է համայնքային ծախսերի 20%-ը
Տնտեսություն
21:22, 18 декабрь 2021
ՀՀ կառավարությունը 2018-2021 թվականներին Հայաստանի պետական բյուջեի հաշվին, ինչպես նաև պետության կողմից վերցված վարկային պարտավորությունների հաշվին Երևան համայնքին ֆինանսավորել է ավելի քան 47 մլրդ դրամով (ներառված չեն 2021թ-ի չորրորդ եռամսյակի ցուցանիշները)։ Նշված ժամանակահատվածում Երևանի համայնքային բյուջեի փաստացի ծախսերի ընդհանուր ծավալը կազմել է 248,2 մլրդ դրամ, ինչից հետևում է, որ պետության միջոցների հաշվին ապահովվել է Երևանի համայնքային բյուջեի ծախսերի գրեթե 20 տոկոսը։

Այս միջոցներն ուղղվել են Երևանի ջրամատակարարման, արտաքին լուսավորության, ճանապարհաշինության, էներգախնայողության, հանրային տրանսպորտի և մետրոպոլիտենի զարգացմանը, բազմաթիվ սոցիալական ծրագրեր իրականացնելուն, ինչպես նաև՝ տրամադրվել են որպես աջակցություն Երևանի քաղաքապետին տեղական ինքնակառավարման լիազորությունների իրականացման համար։