Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանը հայտարարել է վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործմամբ էլեկտրակայաններ կառուցելու ծրագրերի մասին

Իրանը հայտարարել է վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործմամբ էլեկտրակայաններ կառուցելու ծրագրերի մասին
Տնտեսություն / Տարածաշրջան
21:54, 04 январь 2022
Իրանը նախատեսում է էներգիայի վերականգնվող աղբյուրների ռեսուրսների կիրառմամբ կառուցել մի քանի էլեկտրակայաններ՝ 35 հազար ՄՎտ ընդհանուր հզորությամբ։ Հաղորդում է IRNA գործակալությունը։

Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է էներգետիկայի փոխնախարար, Էներգիայի վերականգնվող աղբյուրների և էներգաարդյունավետության կազմակերպության ղեկավար Մահմուդ Կամանին։Նա նշել է, որ հաջորդ տարի Իրանը մտադիր է սկսել վերականգնվող էներգիայի աղբյուրների հիման վրա նոր էլեկտրակայանների շինարարությունը՝ ընդհանուր 35 հազար ՄՎտ հզորությամբ։

Ավելի վաղ Կամանին հայտարարել էր 10 հազար ՄՎտ հզորության էլեկտրաէներգիայի արտադրության  ստեղծման ծրագրերի մասին։