Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմավիրի մարզում 155,23 հեկտար խաղողի և պտղի տարածությունները պատվել են հակակարկտային ցանցերով

Արմավիրի մարզում 155,23 հեկտար խաղողի և պտղի տարածությունները պատվել են հակակարկտային ցանցերով
Տնտեսություն
22:40, 04 январь 2022
2021 թվականին Արմավիրի մարզում հիմնվել է 1040,71 հա բազմամյա տնկարկ, որից՝ 927,19 հա պտղատու և 113,52 հա խաղողի այգի:

Մարզում ինտենսիվ այգիները կազմում են 1314,77 հա, որից՝ խաղող՝ 378,8հա, ընկուզենի՝ 262,4 հա, նշենի՝ 198 հա, պիստակ՝ 221,7հա, կեռասենի՝ 100,6հա:2021 թվականին մարզի գյուղացիական տնտեսություններից մթերող կազմակերպությունները մթերել են 7935 տոննա պտուղ, 5268 տոննա բանջարեղեն և 86035 տոննա խաղող:

Կարկտահարության ռիսկերը մեղմելու նպատակով մարզի 155,23 հեկտար խաղողի և պտղի տարածությունները պատվել են հակակարկտային ցանցերով:
Պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում Արշալույս, Նորապատ և Արաքս համայնքները ձեռք են բերել 14 հակակարկտային կայան՝ մարզում դրանց թիվը հասցնելով 239-ի:

2021 թվականին մարզում արտադրվել է 7430 տոննա տավարի, 2949 տոննա ոչխարի, 832 տոննա խոզի, 1297 տոննա թռչնի միս և 61 միլիոն ձու: