Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախորդ տարի Արցախ է այցելել 4391 օտարերկրացի

Նախորդ տարի Արցախ է այցելել 4391 օտարերկրացի
Տնտեսություն
23:02, 12 январь 2022
 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը Արցախի Հանրապետություն է այցելել 4391 օտարերկրյա քաղաքացի: Այս մասին տեղեկացնում է Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունը։

2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 45,6 տոկոսով, 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ նվազել 89.5 տոկոսով: