Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ռոսատոմ»-ը և ՀԱԷԿ-ը ՀՀ-ում ատոմային էներգաբլոկների կառուցման հարցի ուսումնասիրման հուշագիր են ստորագրել

«Ռոսատոմ»-ը և ՀԱԷԿ-ը ՀՀ-ում ատոմային էներգաբլոկների կառուցման հարցի ուսումնասիրման հուշագիր են ստորագրել
Տնտեսություն
20:02, 21 январь 2022
Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում հունվարի 20-ին «Ռոսատոմ» պետական կորպորացիան և Հայկական ատոմային էլեկտրակայանի ղեկավարությունը ստորագրել են Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական դիզայնով նոր ատոմային էներգաբլոկների կառուցման հարցով հնարավոր համագործակցության ուսումնասիրման համար փոխըմբռնման հուշագիր՚ այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

«Պայմանագիրը ստորագրել են «Ռուսատոմ օվերսիզ» ԲԸ-ի նախագահ Եվգենի Պակերմանովը և «Հայկական Ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։

Կողմերը Հայկական ԱԷԿ-ի հարթակում ռուսական նախագծով նոր ատոմային էներգաբլոկների կառուցման հնարավորությունը ուսումնասիրելու ուղղությամբ համագործակցության պատրաստակամություն են հայտնել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ հուշագրի ստորագրմանը նախորդել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հանդիպումը «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։