Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հռիփսիմե Ստամբուլյանը կողմ քվեարկեց կառավարության հեղինակած նախագծին. տեսանյութ

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն։ Նախագծի հեղինակը ՀՀ կառավարությունն է։

Քվեարկությունից հետո նիստը վարող Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանին, ասաց. «Տիկին Ստամբուլյան, եթե կցանկանաք, կարող եք հարակից զեկուցող դուք լինել՝ հաշվի առնելով, որ առաջին նախագիծն է, որին կողմ քվեարկեցիք»։

Արձագանքելով՝ Հռիփսիմե Ստամբուլյանն ասաց, որ այն նախագծերը, որոնք միանշանակորեն մեզ համար նպաստավոր են, ինքը միշտ է կողմ քվեարկում և միշտ է կողմ արտահայտվել։

Մանրամասները՝ տեսանյութում