Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Բանկերը 2 մլրդ դրամի չափով ներել են պատերազմում զոհված անձանց և նրանց հարազատների վարկերը»․ ԿԲ նախագահ

«Բանկերը 2 մլրդ դրամի չափով ներել են պատերազմում զոհված անձանց և նրանց հարազատների վարկերը»․ ԿԲ նախագահ
Տնտեսություն
17:19, 16 март 2021
«Հայաստանյան բանկերը ներել են Արցախի պատերազմում զոհված անձանց և նրանց հարազատների վարկերը՝ մոտ 2 մլրդ դրամի չափով»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:ԿԲ նախագահի խոսքով՝ օրինագծի էությունն այն է, որ բանկերի կողմից ներվում կամ ինչ-որ կերպով ընդառաջվում է վարկերի հետ կապված մարումների հարցը: 

«Տվյալ դեպքում հարկային պարտավորությունները, որոնք առաջանում են բանկի մոտ, չեզոքացվում են: Այսինքն՝ բանկի կողմից հարկեր չեն վճարվելու այն մասով, որով ներումներն իրականացվել են: Սակայն դա չի նշանակում, որ բանկը կոմպենսացվում է ամբողջությամբ իր կողմից ներված գումարի համար»,- ասել է ԿԲ նախագահը։ 

Ըստ ԿԲ նախագահի ունեցած վերջին տեղեկության՝ բանկերը բավականին մեծ թվով վարկեր կա՛մ վերանայել, կա՛մ ներել են: «Մասնավորապես շատ մեծ քանակի ներվել է զոհվածների և նրանց հարազատների վարկերը: Իմ ունեցած վերջին տվյալներով՝ մոտ 2 մլրդ դրամի չափով»,-ասաց Գալստյանը:



«Մոտ 3 մլրդ դրամի վարկ համակարգն իր միջոցների հաշվին, առանց որևէ օժանդակություն կամ աջակցություն ստանալու, ներելու է մեր զոհված, վիրավոր հայրենակիցների ընտանիքներին և նրանց ընտանիքներին, դա շարունակվելու է»,- ասել է նա: