Քաղաքացիակենտրոն
լրատվություն

1 միլիարդ ռուբլի . «Ինտեր ՌԱՕ»-ն վաճառել է Թուրքիայում ԱԷԿ-ի կառուցման նախագծի իր մասնաբաժինը

1 միլիարդ ռուբլի . «Ինտեր ՌԱՕ»-ն վաճառել է Թուրքիայում ԱԷԿ-ի կառուցման նախագծի իր մասնաբաժինը
Տնտեսություն / Աշխարհ
20:35, 11 февраль 2021
«Ինտեր ՌԱՕ» ընկերությունը 2020 թվականի 4-րդ կիսամյակում 1,026 միլիարդ ռուբլով վաճառել է Թուրքիայում «Ակկույու» ԱԷԿ նախագծի իրեն պատկանող բաժնետոմսերի 0,821%-ը։ «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ընկերության հրապարակած զեկույցում։

«Ինտեր ՌԱՕ»-ն մասնակցել է այս նախագծին դեռևս կոնսորցիումի ձևավորման փուլում՝ 2008 թվականին Թուրքիայի իշխանությունների կողմից երկրում առաջին ատոմակայանի կառուցման համար հայտարարված տենդերին մասնակցելու համար։ Այդ ժամանակ «Ինտեր ՌԱՕ»-ն , որը միացել էր «Ատոմստրոյէքսպորտին», էլեկտրաէներգիայի արտահանման ու ներմուծման ոլորտում մենաշնորհ ուներ։

Նախագծից դուրս գալու որոշումը կայացվել էր 2020 թվականի աշնանը կայացած «Ինտեր ՌԱՕ»-ի տնօրենների խորհրդի ժամանակ։

Ինտեր ՌԱՕ-ն դիվերսիֆիկացված էներգետիկ հոլդինգ է, որը ներառում է 31.1 ԳՎտ ընդհանուր հզորությամբ էլեկտրակայաններ Ռուսաստանում և արտերկրում: Ընկերության հիմնական բաժնետերը «Ռոսնեֆտեգազ» ԲԲԸ-ն է (27,63%), PJSC FGC UES- ին է պատկանում բաժնետոմսերի 8,57% -ը: «Ինտեր ՌԱՕ Կապիտալ» ԲԲԸ-ն կազմում է 29.56%, եւս 34.24% -ը գտնվում է ազատ շրջանառության մեջ:

Հավելենք, որ «Ռոսատոմի» ընկերություններին է պատկանում Թուրքիայում առաջին ատոմակայանի կառուցմամբ զբաղվող «Ակկույու» ԱԷԿ նախագծի  կապիտալի 99,2%-ը: