Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարությանը սուբվենցիոն ծրագրերի իրագործման համար 7,2 մլրդ դրամի չափով հայտ է ներկայացվել, հետևողական եմ լինելու յուրաքանչյուր ծրագրի իրագործմանը. Շիրակի մարզպետ

Այսօր՝ փետրվարի 21-ին, Արթիկ խոշորացված համայնքում կայացավ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի մամուլի ասուլիսը՝ աշխատանքային հարյուր օրվա ամփոփման թեմայով: 

Մարզպետը, խոսելով մարզի խնդիրներից, առաջնահերթ նշեց գործազրկությունը և ընդգծեց, որ պետք է խթանել տնտեսությունը՝ հավելելով, որ առաջիկայում տնտեսության զարգացման մեկ կենտրոնի մեկնարկ կտրվի:  

«Մարզից 44 հայտ ենք ներկայացրել սուբվենցիոն ծրագրերով, որից հինգը Գյումրի քաղաքից է, իսկ մնացած 39-ը՝ գյուղական համայնքներից: Մեծ ուշադրություն է դարձվում մանկապարտեզների, նախակրթարանների կառուցմանը, հիմնանորոգմանը, որին պետական բյուջեից հատկացվել է 70 տոկոս:  Վերանայվել է նաև սահմանամերձ համայնքների սուբվենցիոն ծրագրերի տոկոսային հարաբերությունը՝ պետական բյուջեից  ֆինանսավորման չափաբաժինը 80 տոկոս է»,- ասաց Նազելի Բաղդասարյանն ու շեշտեց, որ մարզում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար կառավարությանը ներկայացված հայտը շուրջ 7,2 մլրդ դրամի չափով է, և ինքը, որպես մարզպետ, հետևողական է լինելու յուրաքանչյուր ծրագրի իրագործմանը: 

Մանրամասն՝ տեսանյութում: