ՀՀ-ի արտահանման ծավալներն առաջին անգամ հատել են 3 մլրդ դրամի սահմանաչափը. Վահան Քերոբյան

Տնտեսություն
«2021թ. հանքային ապրանքների արտահանման ծավալներն աճել են 19 տոկոսով, իսկ ոչ հանքային ապրանքների արտահանման ծավալները 28,3 տոկոսով ինչը լավ ցուցանիշ է»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու հավելեց, որ ՀՀ-ի արտահանման ծավալներն առաջին անգամ հատել են 3մլրդ դրամի սահմանաչափը:
Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին թե որ ռեստորանում են ճաշել «Եվրանեսթ»-ի շրջանակներում ՀՀ-ում գտնվող ադրբեջանցի պատգամավորները, քանի որ նրանք ընդհանուր ճաշին չէին մասնակցել, սակայն Վահան Քերոբյանը նախ նշեց, որ տեղեկություն չունի այդ մասին` ապա դադարեց հարցերին պատասխանել` ընդգծելով, որ լրագրողների հարցերն այդ շրջանակում են սահմանափակվում: