Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Գազպրոմը» Հայաստանի համար նախատեսված գազը միառժամանակ կփոխադրի Ադրբեջանի տարածքով

«Գազպրոմը» Հայաստանի համար նախատեսված գազը միառժամանակ կփոխադրի Ադրբեջանի տարածքով
Տնտեսություն
15:55, 17 март 2021
«Գազպրոմ Էքսպորտ» ռուսական ընկերությունը և «Սոկար» Ադրբեջանի նավթարդյունահանող պետական ընկերությունը երեկ կնքել են Ադրբեջանի տարածքով ռուսական գազի փոխադրման կարճատև պայմանագիր: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ ռուսաստանյան լրատվական գործակալությունը:

Ստորագրված փաստաթղթի համաձայն, «Հյուսիսային Կովկաս-Անդրկովաս» գազատարի վերանորոգման կապակցությամբ ռուսական գազն Ադրբեջանի տարածքով կփոխադրվի Հայաստան:
«Ենթադրվում է, որ այդ աշխատանքը կտևի երեք շաբաթ, դրտանից հետո ռուսական գազը Հայաստան կհասնի հին տարբերակով՝

Ռուսաստանից Վրաստան»,- ասել է «Գազպրոմ Էքսպորտ» ընկերության ներկիայացուցիչը:
Ադրբեջանում որոշ լրատվամիջոցներ դա գնահատել են որպես «Ադրբեջանի կողմից բարի կամքի դրսևորում: Մինչդեռ, բնական վառելիքն անմիջականորեն Ադրբեջանից Հայաստան չի փոխադրվելու:

«Սոկար» պետական ընկերության հանրային կապերի բաժնի ղեկավար Իբրահիմ Ահմեդովը պարզաբանել է, որ ռուսական գազն Ադրբեջանի տարածքով՝ համապատասխան տարանցիկ վճարով, մարտի 17-ին կփոխադրֆվի Վրաստան, որտեղից էլ կհասնի Հայաստան: Ահմեդովը հրաժարվել է հայտնել տարանցիկ վճարի չափը:

2020 թվականին «Գազպրոմը» Հայաստան է փոխադրել 2 միլիարդ 209 միլիոն խորանարդ մետր բնական վառելիք: 2021 թվականի հունվարին մատակարարման ծավալը 9 տոկոսով ավելացել է: