Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շուկայում չհիմնավորված ցածր գին կարող է սահմանվել գերիշխող դիրք ունեցող ընկերության կողմից. ՄՊՀ

Շուկայում չհիմնավորված ցածր գին կարող է սահմանվել գերիշխող դիրք ունեցող ընկերության կողմից. ՄՊՀ
Տնտեսություն
20:19, 02 март 2022
Շուկայում դեմպինգ (չհիմնավորված ցածր գնի սահմանում) կարող է իրականացվել գերիշխող դիրք ունեցող ընկերության կողմից. այս մասին հաղորդագրություն է տարածել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը: Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ ՄՊՀ-ն դեմպինգի հարցը կարող է դիտարկել այն պարագայում, երբ այն իրականացվել է գերիշխող դիրք ունեցող ընկերության կողմից:

«Ապրանքային շուկայում տնտեսավարող սուբյեկտը համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե նրա իրացման ծավալները կազմում են շուկայի 33,3% և ավելին»,-նշված է մամուլի քարտուղարի տարածած հաղորդագրության մեջ:

Անդրադառնալով հավի ձվի շուկայում արձանագրված վերջին գնիջեցմանը, որը կապվում է «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի հետ, նշվում է, որ շուկայում ունեցած նրա մասնաբաժինը չի գերազանցում 5%-ը։ Հետևաբար ընկերությունը, շուկայում չունենալով գերիշխող դիրք, չէր կարող մրցակցության օրենսդրություն խախտել և դեմպինգ իրականացնել: