Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դոլարը գինը շարունակում է թռիչքային աճ գրանցել․ Մեկ դոլարը հայկական բանկերում վաճառվում է 520 դրամով, Եվրոն նույնպես թանկացել է

Դոլարը գինը շարունակում է թռիչքային աճ գրանցել․ Մեկ դոլարը հայկական բանկերում վաճառվում է 520 դրամով, Եվրոն նույնպես թանկացել է
Տնտեսություն
12:53, 04 март 2022
Ռուս-ուկրաինական պատերազմի 9-րդ օրը վայրիվերումները ֆինանսական շուկայում շարունակվում են։ Դոլարն ու եվրոն թռիչքաձև թանկացում են արձանագրում։ Եթե երեկ 1 դոլարը չէր հատել 500 դրամի սահմանը, ապա այսօր հայաստանյան բանկերում արդեն դոլարը վաճառվում է 520 դրամով, գնվում՝ 500-503-ով։ 

Եվրոն նույնպես թանկացել է․ 1 եվրոն գնվում է 550 դրամով, վաճառվում՝ մինչև 580 դրամով։ 

 Ռուսական մեկ ռուբլին այսօր գնվում է միջինը 4․20, վաճառվում՝ 5․95 դրամով։