Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թանկացել է պանիրը, միսը, կարտոֆիլը․ որոշ սննդամթերքների գինն էժանացել է

Թանկացել է պանիրը, միսը, կարտոֆիլը․ որոշ սննդամթերքների գինն էժանացել է
Տնտեսություն
16:09, 05 март 2022
2022թ. փետրվարին 2021թ. փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 11.4% գնաճ, իսկ 2022թ. հունվարի համեմատ՝ 0.1% գնանկում:

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեից։

Հանրապետության դիտարկվող 9 քաղաքներում 2022թ. փետրվարին հունվարի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 0.6-0.1%-ով, իսկ 2-ում (այդ թվում մայրաքաղաքում) գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Ձվի գինը 2022թ. փետրվարին 2021թ. փետրվարի համեմատ նվազել է 1.0%-ով, իսկ 2022թ. հունվարի համեմատ՝ 11.0%-ով:
2022թ. փետրվարին 2021թ. փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է կարագի 7.8% գնաճ, իսկ 2022թ. հունվարի համեմատ՝ 1.0% գնանկում:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2022թ. փետրվարին 2021թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 18.2% գնաճ, իսկ 2022թ. հունվարի համեմատ՝ 0.3% գնանկում:

Պանրի գինը 2022թ. փետրվարին 2021թ. փետրվարի համեմատ աճել է 17.2%-ով, իսկ 2022թ. հունվարի համեմատ՝ 1.8%-ով:
2022թ. փետրվարին 2021թ. փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է թռչնամսի, գառան, տավարի, խոզի մսերի՝ համապատասխանաբար 6.8%, 7.6%, 8.0% և 31.8%, իսկ 2022թ. հունվարի համեմատ՝ 0.3%, 0.8%, 3.7% և 1.4% գնաճ:
Թարմ կաղամբի գինը 2022թ. փետրվարին 2021թ. փետրվարի համեմատ աճել է 3.8 անգամ, իսկ 2022թ. հունվարի համեմատ արձանագրվել է 5.6% գնանկում:

2022թ. փետրվարին 2021թ. փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է կարտոֆիլի 71.4%, իսկ 2022թ. հունվարի համեմատ՝ 8.3% գնաճ:

2022թ. փետրվարին հունվարի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնանկումը կազմել է 1.95%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 8.1% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը 0.18 տոկոսային կետով: