Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պեսկովը հայտարարել Է, որ ԱՄՆ-ը տնտեսական պատերազմ է վարում Ռուսաստանի հետ

Պեսկովը հայտարարել Է, որ ԱՄՆ-ը տնտեսական պատերազմ է վարում Ռուսաստանի հետ
Տնտեսություն
16:30, 09 март 2022
ԱՄՆ-ն փաստացի տնտեսական պատերազմ է վարում Ռուսաստանի հետ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի պնդումն այն մասին, որ Վաշինգտոնի տեսանկյունից Ուկրաինայում ճգնաժամի հանգուցալուծումն իբր «Պուտինի ռազմավարական պարտությունն է»:

Այս մասին գրել է «ՏԱՍՍ»-ը:

«ԱՄՆ-ն, անկասկած, տնտեսական պատերազմ է հայտարարել Ռուսաստանին, և նրանք այդ պատերազմն են վարում։ Այո, Դե Ֆակտո այդպես էլ կա»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի՞ն են Մոսկվայի հնարավորություններն այս պատերազմում չպարտվելու համար՝ հաշվի առնելով այն, որ ԱՄՆ-ն փորձում է ամբողջ աշխարհին ներքաշել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ճնշման մեջ, Պեսկովը հայտարարել է, որ պետք է «անել այն, ինչը լավագույնս համապատասխանում է մեր շահերին»:

Պետության ղեկավարի մամուլի քարտուղարը չի հստակեցրել, թե որ ոլորտներում Ռուսաստանը կարո՞ղ է պատասխան պատժամիջոցներ սահմանել։ «Ես անպատասխան կթողնեմ ձեր հարցը, ես դեռ չեմ կարող որեւէ մանրամասներ հայտնել»- ասել է նա։