Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը հացահատիկի պաշարի խնդրի առաջ չի կանգնելու. Վահագն Խաչատուրյան

Հայաստանը հացահատիկի պաշարի խնդրի առաջ չի կանգնելու. Վահագն Խաչատուրյան
Տնտեսություն
15:28, 10 март 2022
Հայաստանը հացահատիկի պաշարի խնդրի առաջ չի կանգնելու, որովհետև գնահատում են հնարավորությունները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՏԱ նախարար, ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Նրա խոսքով՝ սպասվող հացահատիկի բերքը, որ պետք է լիներ Ուկրաինայից, չի լինելու, Ռուսաստանի հետ առևտրական հարաբերությունների առումով կարող են խոչընդոտներ լինել։

«Իրավիճակն այնպես է խճճվել այսօր, որ մենք հիմա փորձում ենք կծիկը բացել ու հասկանալ, թե ինչ ունենք անելու։ Կառավարությունում այսօր համար առաջին հարցն է՝ սպասվող ինֆլյացիայի դեմն առնել. տարբեր գործիքակազմ կա, որոնցից մեկը ապրանքային պաշարներն ունենալն է ու փորձել դրանք հասցնել, բայց համաշխարհային շուկայում ցորենի գինը 50 դոլարով աճեց, չգիտենք՝ ոնց կլինեն նավթի գները», - ասաց Խաչատուրյանը։

Նրա խոսքով՝ վատատեսական սցենարը պետք է ունենանք, բայց հասարակության ու գործարարների շրջանակում պետք է մեր տրամադրությունները ոչ թե վատատեսական սցենարի շրջանակում իրականացնել, այլ՝ ավելի մեղմ, որտեղ մարդիկ համոզված լինեն, որ պետության կողմից ամեն ինչ արվում է բիզնեսին աջակցելու, սոցիալապես անապահով քաղաքացիներին աջակցելու։
Վերջինս վստահեցրեց, որ Հայաստանը հացահատիկի պաշարի խնդրի առաջ չի կանգնելու, որովհետև գնահատում են հնարավորությունները։