Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստեփանակերտում դադարեցվել է երթուղային ավտոբուսների աշխատանքը

Ստեփանակերտում դադարեցվել է երթուղային ավտոբուսների աշխատանքը
Տնտեսություն
14:10, 19 март 2022
Արցախի Հանրապետությունում տեղացող առատ ձյան պատճառով Ստեփանակերտում դադարեցվել է երթուղային ավտոբուսների աշխատանքը. այս մասին հայտնում են Ստեփանակերտի քաղաքապետարանից:

Նշվում է, որ մարտի 19-ի վաղ առավոտից Ստեփանակերտում սկսվել են ձնամաքրման աշխատանքները, որոնցում ընդգրկված են քաղաքապետարանին ենթակա համապատասխան համայնքային ընկերությունները՝ իրենց մարդկային ու տեխնիկական ներուժով:

«Քաղաքային իշխանությունները խնդրում և հորդորում են անշարժ գույքի բոլոր սեփականատերերին մասնակցել այդ աշխատանքներին՝ մաքրելով իրենց տնօրինության տակ գտնվող օբյեկտների և դրանց հարակից ընդհանուր օգտագործման տարածքները:

Ըստ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների՝ առաջիկա օրերին ևս սպասվում է առատ ձյուն, ուստի, յուրաքանչյուր քաղաքացու ներգրավումը ձնամաքրման միջոցառումներին՝ ցանկալի և ողջունելի է»,- ասված է հաղորդագրության մեջ: