Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանից Ռուսաստան արտահանումները մոտ 30 տոկոս անկում են ապրել․ նախարար

Հայաստանից Ռուսաստան արտահանումները մոտ 30 տոկոս անկում են ապրել․ նախարար
Տնտեսություն
17:00, 24 март 2022
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում այսօր՝ մարտի 24-ին, անդրադարձել է այն հարցին, թե ռուս-ուկրաինական հակամարտության սրումը ինչ ազդեցություն է ունեցել Հայաստանի տնտեսության վրա՝ նշելով, որ վերջին տվյալներով Հայաստանից Ռուսաստան արտահանումները մոտ 30 տոկոս անկում են ապրել:

«Հիմա արտահանողների հետ աշխատում ենք, որ վերակնքեն իրենց պայմանագրերը նոր գների պայմաններով, որի արդյունքում, կարծում ենք, արտահանման ծավալները կսկսեն աճել, որովհետև այն դեֆիցիտը, որ առաջացել է նաև ռուսական շուկայում բազմաթիվ արևմտյան ընկերությունների դուրս գալու պատճառով, թույլ է տալիս ենթադրել, որ մեր շուկայի չափաբաժինը ռուսական շուկայում կարող ենք մեծացնել»,- ասաց Քերոբյանը: