Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կայացել է ԵՄ կողմից իրականացվող ծրագրի մեկնարկային հանդիպումը

Կայացել է ԵՄ կողմից իրականացվող ծրագրի մեկնարկային հանդիպումը
Տնտեսություն
11:56, 12 февраль 2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է Հայաստանի Հանրապետությունից ծագող ապրանքների համար «Կոնյակ» աշխարհագրական նշման օգտագործման սահուն և արդյունավետ դադարեցման ուղղությամբ անհրաժեշտ գործընթացներն ապահովելու նպատակով ռազմավարական խորհրդատվության և կարողությունների զարգացման համար Եվրոպական միության կողմից իրականացվող ծրագրի մեկնարկային հանդիպումը։

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության համապատասխան ներկայացուցիչները, ինչպես նաև ծրագրի իրականացման շրջանակներում ներգրավված եվրոպական փորձագետները:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը կարևորել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների իրականացումը և այդ շրջանակներում մեկնարկող ծրագրի համար նախատեսված նպատակների և թիրախների արդյունավետ իրագործումը։

Հանդիպման ընթացքում Եվրամիության փորձագետները ներկայացրել են մանրամասներ՝ ծրագրի իրականացման փուլերի, ժամկետների և անհրաժեշտ քայլերի վերաբերյալ, այնուհետև կայացել է շահագրգիռ և արդյունավետ քննարկում։