Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվրամիությունը նախատեսում է էմբարգո սահմանել ռուսական նավթի վրա

Եվրամիությունը նախատեսում է էմբարգո սահմանել ռուսական նավթի վրա
Տնտեսություն / Աշխարհ
23:00, 13 апрель 2022
Եվրահանձնաժողովը պատրաստում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որը նախատեսում է ներառել ռուսական նավթը:
Ներկա դրությամբ, ըստ Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի, նավթի վրա էմբարգո սահմանելու քիչ հույսեր կան:

Եվրամիության որոշ երկրներ Ռուսաստանից նավթի մատակարարումների էմբարգոյի բանակցությունների ընթացքում կտրականապես դեմ են արտահայտվել այդ միջոցառմանը, սակայն բանակցությունները շարունակվում են, ասել է արտգործնախարարը։

Նա չի նշել, թե որ երկրները չեն աջակցում Ռուսաստանի դեմ նման պատժամիջոցներին։

Ավելի վաղ, վկայակոչելով The Wall Street Journal-ը, հաղորդվում էր, որ Եվրամիությունը, որն արդեն որոշել է հրաժարվել ռուսական ածխից, մտադիր է Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր փաթեթում ներառել ուսական նավթը:

Մինչդեռ դժվար թե երկրները կարողանան արագորեն լուծել իրենց տարաձայնությունները։ Նման պատժամիջոցների ուղղությամբ ցանկացած հրատապ քայլ կբախվի մի շարք երկրների դիմադրությանը՝ նշում է WSJ-ը։ Ռուսաստանից նավթի և գազի ներկրման դեմ պատժամիջոցների հիմնական դիմադրությունը գալիս է Գերմանիայից՝ Եվրոպայի խոշորագույն տնտեսությունից: