Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՏԿԵՆ-ին հատկացվելու է 4 մլրդ 750 մլն դրամ՝ պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման համար. Սանոսյան

ՏԿԵՆ-ին հատկացվելու է 4 մլրդ 750 մլն դրամ՝ պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման համար. Սանոսյան
Տնտեսություն
11:30, 13 май 2022
Այսօր՝ մայիսի 13-ին, ՀՀ Կառավարության հերթական նիստում քննարկվում է 2022թ. բյուջեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: 

Ինչպես հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, նախագծով առաջարկվում է ֆինանսական միջոցներ հատկացնել պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման շրջանակներում մի շարք շինարարական աշխատանքների, տեխնիկական հսկողության, ինչպես նաև նախագծա-նախահաշվային փաստաթղթերի, փորձաքննության ծառայությունների ձեռք բերման համար. «Նախատեսվում է ՏԿԵ նախարարությանը հատկացնել 4 մլրդ 750 մլն դրամ»:

Ինչպես հստակեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսքը Վայոց ձորում Մ-2 միջպետական նշանակության ավտոճանապարհի Արենի-Արփի-Եղեգնաձոր 17.7 կմ հատվածի հիմնանորոգման մասին է, Մ-2 միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Սարավան-Սարալանջ 16.9 կմ-անոց հատվածի հիմնանորոգման մասին է, դարձյալ Վայոց ձորում: Նա անդրադաևձավ նաև դեպի Սյունիքի մարզ տանող ավտոճանապարհի հիմնանորոգմանը և ներկայացրեց նաև մյուս ծրագրերը:

Մանրամասն՝ տեսանյութում: