Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գնել Սանոսյանն այցելել է Իրանի ճանապարհների կառավարման կենտրոն

Գնել Սանոսյանն այցելել է Իրանի ճանապարհների կառավարման կենտրոն
Տնտեսություն
20:25, 16 май 2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի հետ ԻԻՀ-ում Ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ Դարիուշ Ամանի ուղեկցությամբ այցելել են Իրանի ճանապարհների կառավարման կենտրոն։
 
Կենտրոնում նախարարին է ներկայացվել իրանական ճանապարհների տեսահսկման, սպասարկման, բեռնատարների կշռման գործընթացը, և թե ինչպես է աշխատում այդ ամբողջ համակարգը։
 
Տեղում ծավալվել շահագրգիռ քննարկում։