Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանի էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է նավթի գներին, ալյուրի ներկրմանը և հացի թանկացման մասին լուրերին

Վրաստանի էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է նավթի գներին, ալյուրի ներկրմանը և հացի թանկացման մասին լուրերին
Տնտեսություն / Տարածաշրջան
21:37, 16 май 2022
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլին այսօր՝ մայիսի 16-ին կայացած կառավարության նիստից հետո մի շարք հայտարարություններ է արել, կապված նավթի գների, ալյուրի ներկրման և հացի թանկացման մասին: Հաղորդում է aliq.ge-ն։

Դավիթաշվիլին խոսքերով՝ ալյուրի ներկրման համար արհեստական խոչընդոտների ստեղծումն անընդունելի է Վրաստանի կառավարության համար։
«Երկրում ալյուր կա, պարենային անվտանգության առումով երկիրը խնդիր չունի։ Մեզ համար հիմնական ելակետը բնակչության համար հացի հասանելիությունն է և հնարավորինս մատչելի գները»,- ասել է Դավիթաշվիլին։

Նախարարը նաև նշել է, որ այս առումով Վրաստանում պարենային անվտանգության խնդիրն օրակարգային չէ, քանի որ ալյուրի ներկրումն ակտիվորեն իրականացվում է, ու երկիրն ունի ցորենի որոշակի պաշարներ։

Էկոնոմիկայի նախարարի խոսքերով՝ այսօր հացի թանկացման նախադրյալներ չկան:
Ինչ վերաբերում է նավթի գնին, ապա, ըստ Դավիթաշվիլիի՝ կառավարությունը նավթային ընկերություններին կոչ է անում նվազեցնել վառելիքի մանրածախ վաճառքի գինը։

«Մրցակցային գործակալությունն ուսումնասիրել է շուկան, հետաքրքիր բացահայտումներ ունի։ Հարցը քննարկել ենք շաբաթ օրը կառավարության տնտեսական թիմի նիստում։ Սա ցույց է տալիս, որ շուկայում մանրածախ գներն էապես տարբերվում են, և այն աճի վրա եղած ազդեցությունը համահունչ չէ միջազգային շուկայում գների աճին»,- ասել է Դավիթաշվիլին։

Նախարարը ակնկալել է, որ վառելիքի գինը պետք է էլ ավելի նվազի։