Ուղեբեռում թույլատրվում է տեղափոխել անձնական օգտագործման ապրանքներ, որոնց արժեքը չի գերազանցում 10 000 եվրոյին համարժեք գումարը, իսկ քաշը՝ 50 կգ-ը. ՊԵԿ

Տնտեսություն
ԵԱՏՄ մաքսային տարածք օդային տրանսպորտով, առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման, ուղեկցվող և չուղեկցվող ուղեբեռում թույլատրվում է տեղափոխել անձնական օգտագործման ապրանքներ, որոնց արժեքը չի գերազանցում 10 000 եվրոյին համարժեք գումարը, իսկ քաշը՝ 50 կգ-ը, այս մասին տեղեկացնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից:
Օդային տրանսպորտից տարբերվող՝ տրանսպորտի այլ տեսակներով կամ հետիոտնային կարգով թույլատրվում է ներմուծել անձնական օգտագործման ապրանքներ, որոնց արժեքը չի գերազանցում 500 եվրոյին համարժեք գումարը, իսկ քաշը՝ 25կգ-ը: Երկու դեպքերում էլ բացառություն են կազմում էթիլ սպիրտը, ալկոհոլային խմիչքները, գարեջուրը։
Ալկոհոլային խմիչքներ և ծխախոտային արտադրանք կարող են տեղափոխել միայն 18 տարին լրացած անձինք։