Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արագածոտնում հիմնվել է 5 ՄվՏ հզորությամբ «Թալին-2» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանը

Արագածոտնում հիմնվել է 5 ՄվՏ հզորությամբ «Թալին-2» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանը
Տնտեսություն
13:33, 21 май 2022
Հայաստանում ամենաշատ արևային օրերն ունեցող մարզերից մեկում՝ Արագածոտնում ևս 1 արևային ֆոտովոլտային կայան է հիմնվել․ «Բիլդմաստեր» ՍՊԸ կողմից Թալինում կառուցվել է 5 ՄվՏ հզորությամբ «Թալին-2» կայանը։ Ծրագրի արժեքը շուրջ 5 մլն դոլար է. տեղեկացնում են Արագածոտնի մարզպետարանից:

«Հանդիսավորությամբ և պաշտոնատար անձանց մասնակցությամբ տեղի է ունեցել կայանի բացումը։ Ներկա են գտնվել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, փոխմարզպետ Հարություն Գուլյանը, մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը, մարզպետարանի զարգացման ծրագրերի, վերլուծության և զբոսաշրջության բաժնի պետ Գագիկ Պողոսյանը, Թալինի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տավրոս Սափեյանը։
«Բիլդմաստեր» ՍՊԸ ներկայացուցիչների հետ կարմիր ժապավենը կտրել է մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։

Շնորհավորանքի խոսքում նա ընդգծել է, որ կայանը երկրի և մարզի տնտեսական զարգացման, երկրի էներգետիկ կայունության և անկախության ապահովման, կանաչ էներգետիկայի մասսայականացման տեսանկյունից մեծ կարևորություն է ներկայացնում, և նման խոշոր ներդրումները մարզում խրախուսելի են։

Կայանն արտադրում է 10 500 000 կվտ/տարի էլեկտրաէներգիա և CO 2 գազի արտանետումը կրճատում է 10200 տոննա/տարի-ով։
Նշենք, որ «Թալին-2»-ի կառուցման համար ձեռք է բերվել շուրջ 11,5 հա հողակտոր, որից շուրջ 7,5 հա էներգետիկ նշանակության հողակտորի վրա կառուցվել է կայանը»: