Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դավոսում նախաստորագրվել է Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի ձեռքբերման մտադրությունների վերաբերյալ հուշագիր

Դավոսում նախաստորագրվել է Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի ձեռքբերման մտադրությունների վերաբերյալ հուշագիր
Տնտեսություն
20:27, 24 май 2022
Մայիսի 24-ին Դավոսում, Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում, Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի և Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդայի մասնակցությամբ Վարշավայի ֆոնդային բորսայի տնօրեն Մարեկ Դիետլը և Հայաստանի ֆոնդային բորսայի տնօրեն Հայկ Եգանյանը նախաստորագրեցին Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի 65,03 տոկոսի ձեռքբերման մտադրությունների վերաբերյալ հուշագիր. տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկից: 

Նշենք, որ հիմնական պայմանագրի ստորագրումը տեղի կունենա Հայաստանում՝ հունիս ամսվա ընթացքում։