Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում 2022թ.-ի հունվար-ապրիլ ամսիներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 9.4%

Հայաստանում 2022թ.-ի հունվար-ապրիլ ամսիներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 9.4%
Տնտեսություն
16:23, 25 май 2022
Հայաստանում 2022թ.-ի հունվար-ապրիլ ամսիներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 9.4%: 

Ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ փոփոխվել են հետևյալ կերպ.
  • ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 23.5%-ով,
  • շինարարության ոլորտն աճել է 9%-ով,
  • արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 2.6 %-ով,
  • առևտրի շրջանառությունն աճել է 7.8 %-ով,
  • արտահանումն աճել է 25.2%-ով,
  • ներմուծումն ավելացել է 39.1 %-ով,
  • սպառողական գների ինդեքսն ավելացել է 7.4%-ով։