Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ ունենք 8.8 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ. վարչապետ

Այսօր՝ մայիսի 26-ին, Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլկ Փաշինյանն անդրադարձ կատարեց ՀՀ տնտեսական ցուցանիշներին և, հղում անելով Վիճակագրական կոմիտեի ապրիլ ամսվա տվյալներին, ասաց. «Այդ տվյալները գնահատում եմ լավատեսական: Այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ ունենք 8.8 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ, իսկ 4 ամսվա տվյալներով՝ ՏԱՑ-ի աճը կազմում է 9.4 տոկոս: Հիշեցնեմ, որ մենք խնդիր ենք դրել 7 տոկոս տնտեսական ակտիվության աճ ապահովել»:

Ներկայացնելով մի քանի կարևոր ցուցանիշներ՝ վարչապետը նկատեց, որ ապրիլին, նախորդ տարվա ապրիլի համեմատ, կա շինարարական ծավալների 15.6 տոկոս աճ, առաջին 4 ամիսներին նախորդ տարվա նկատմամբ՝ 9 տոկոս աճ: «Առևտրի շրջանառության 8.6 տոկոս աճ ունենք, իսկ 4 ամիսներին՝ 7.8 տոկոսի աճ. մայիսի առաջին 22 օրերը ներառյալ, նախորդ տարվա համեմատ, ունենք 574 մլրդ 697 մլն դրամի լրացուցիչ առևտրաշրջանառություն, ինչը կազմում է 1 մլրդ 200 մլն դոլար»,- մասնավորապես նշեց Նիկոլ Փաշինյանը: 

Վարչապետը նկատեց, սակայն, որ ծախսային մասը ամբողջությամբ չէ, որ կատարվել է: «Մոտ 28 մլրդ դրամով մեր նախատեսածից պակաս ծախս ենք կատարել: Հանրային նպատակի համար նախատեսված գումարը չծախսելը ևս վատնելու ձև է, մեր ամեն չիրականացված ծրագիր ազդում է այս ցուցանիշների վրա, որոնք լավ են, նույնիսկ շատ լավ են, բայց կարող էին շատ ավելի լավ լինել»,- ասաց նա և համապատասխան հանձնարարականներ տվեց գերատեսչություններին:

Մանրամասն՝ տեսանյութում