2021 թվականին ունեցել ենք 5.3 տոկոս տնտեսական աճ՝ ի սկզբանե կանխատեսված 3.1 տոկոսի փոխարեն. վարչապետ
Այսօր՝ մայիսի 31-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է 2021թ. բյուջեի կատարողականը: Նիստին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ինչպես նշեց վարչապետը, տնտեսական աճի ցուցանիշը 2021թ. նախատեսվածից ավելի է եղել. «Ունեցանք 5.3 տոկոս տնտեսական աճ. ի սկզբանե կանխատեսված էր 3.1 տոկոս»:
Հիշեցնելով, թե 2021թ. ինչպիսի միջավայրում է անցկացվել, նա ընդգծեց, որ եկամտային մասը գերակատարվել է 147 մլրդ դրամով. «Պղնձի խտանյութի արտահանման տուրքը մոտ 24 մլրդ դրամի լրացուցիչ եկամուտ է բերել բյուջեին: Սակայն հիշեցնեմ, որ հարկային մասի նվազում էլ ենք ունեցել եկամտահարկի հետ կապված: Հարկեր-ՀՆԱ առումով ունեցել ենք պատմական աննախադեպ ցուցանիշ, երբ ՀՆԱ-ի 22.7 տոկոսը արձանագրել ենք հարկային եկամուտների ձևով: Միջնաժամկետում խնդիր ունենք դա հասցնելու 25 տոկոսի»:
Նրա խոսքով՝ 2021թ. տնտեսվարողներին վերադարձվել է 146 մլրդ դրամի ավելացված արժեքի հարկ:
Մանրամասն՝ տեսանյութում: