Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստամբուլում գրանցվել է վերջին 24 տարվա ամենաբարձր գնաճը

Ստամբուլում գրանցվել է վերջին 24 տարվա ամենաբարձր գնաճը
Տնտեսություն / Տարածաշրջան
22:46, 01 июнь 2022
Ստամբուլի առևտրային պալատը հրապարակել է երկրում սպառվող ապրանքների գների մայիս ամսվա ինդեքսները, որոնք առաջատար ցուցիչ են համարվում Թուրքիայում գնաճի մակարդակը ցույց տալու համար։

Ըստ այդմ՝ մայիսին Ստամբուլի աշխատավարձ ստացողների կենսաապահովման ինդեքսը, որը մանրածախ գների շարժի ցուցիչն է, նախորդ ամսվա համեմատ աճել է 5․84 %-ով, իսկ մեծածախ գների շարժն արտացոլող մեծածախ ապրանքների գների ինդեքսը՝ 5․76 %-ով։

Ստամբուլում մանրածախ գները մայիս ամսին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են 87,35 %-ով։ Ըստ Ստամբուլի առևտրային պալատի՝ այս ցուցանիշը 1998 թվականից ի վեր գրանցված ամենամեծ աճն է։ Մեծածախ ապրանքների գների ինդեքսը միաժամանակ աճել է 79․12 %-ով։

Աղբյուր`    Ermenihaber.am

facebook sharing button
twitter sharing button
pinterest sharing button
email sharing button
sharethis sharing button