Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջիկա տարիներին հիմնական շեշտը դնելու ենք արդյունաբերության զարգացման վրա. Քերոբյանը՝ հայ և ռուս գործարարներին

Առաջիկա տարիներին հիմնական շեշտը դնելու ենք արդյունաբերության զարգացման վրա. Քերոբյանը՝ հայ և ռուս գործարարներին
Տնտեսություն
21:28, 10 июнь 2022
Հունիսի 9-ին մասնակցել եմ CLUBFIRST SUMMIT ARMENIA միջոցառմանը, որին ներկա էին Հայաստանի և Ռուսաստանի գործարար շրջանակների շուրջ հարյուր ներկայացուցիչներ։ Այդ մասին ասված է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի Ֆեյսբուքի էջում:
 
 
«Մեր հյուրերին ներկայացրի Հայաստանի տնտեսության այսօրվա պատկերը, Կառավարության տնտեսական քաղաքականությունը, իրականացվող և նախատեսվող ծրագրերը։ Ասացի, որ առաջիկա տարիներին հիմնական շեշտը դնելու ենք արդյունաբերության զարգացման վրա, մասնավորապես՝ քիմիայի և մետալուրգիայի, մեքենաշինության, տեքստիլ արդյունաբերության, ոսկերչության, դեղագործության վրա։ Խոսեցի նաև գյուղատնտեսության ոլորտի օժանդակության ծրագրերի մասին։ Հավաստիացրի, որ Հայաստանի կառավարությունը կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները՝ գործարար համայնքի գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար»,- նշված է գրառման մեջ: