Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆինանսների նախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան պատվիրակությանը

Ֆինանսների նախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան պատվիրակությանը
Տնտեսություն
19:31, 20 июнь 2022
Տիգրան Խաչատրյանն այսօր՝ հունիսի 20-ին, աշխատանքային հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակության հետ. տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։

Հանդիպմանը ներկա են եղել ֆինանսների նախարարի տեղակալները, Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսսին և ԱՄՀ առաքելության տնտեսագետներ:

Նախարար Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, շնորհավորել է տիկին Պետրովային պատասխանատու պաշտոնի ստանձման կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր աշխատանք:

Իվա Պետրովան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է Ֆինանսների նախարարության հետ ունեցած գործընկերային բարձր հարաբերությունները և հայտնել իր պատրաստակամությունը անձամբ մասնակցելու ընթացիկ բոլոր ծրագրերին:

Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես անդրադարձել են մակրոտնտեսական վերջին զարգացումներին, կապիտալ ծախսերին և հարկային քաղաքականությանն առնչվող թեմաներին:
Հանդիպման ավարտին ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ առաջիկայում աշխատանքային ձևաչափով շարունակելու ընթացիկ ծրագրերի քննարկումները: