Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լարսը բաց է․ երթևեկությունը վերականգնվել է

Լարսը բաց է․ երթևեկությունը վերականգնվել է
Տնտեսություն
22:59, 27 июнь 2022

Վրացական կողմի ակտիվ շինարարական աշխատանքների ու ջանքերի շնորհիվ քիչ առաջ Լարսում վերականգնվել է երթևեկությունը․ տեղեկացնում է ՏԿԵ նախարարի խոսնակը։
 
Ճանապարհը բաց է։ 


Հիշեցնեմ, որ Լարսը փակ էր երեկվանից։ Հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով Թերեք գետի վարարման պատճառով վնասվել էր միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի (չեզոք գոտի) ճանապարհի մի մասը։