Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վահան Քերոբյանը և Տիգրան Խաչատրյանը հանդիպել են գործարարների հետ

Վահան Քերոբյանը և Տիգրան Խաչատրյանը հանդիպել են գործարարների հետ
Տնտեսություն / Հասարակություն
20:14, 28 июнь 2022
Հունիսի 27-ին Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպում ունեցանք գործարարների խմբի հետ, որոնք բաց նամակով դիմել էին մեր նախարարություններին և Կենտրոնական բանկին՝ մտահոգություն հայտնելով իրենց բիզնեսի վրա դրամի անկանխատեսելի արժևորման բացասական ազդեցության կապակցությամբ։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
 
 
«Տնտեսության զարգացումն ապահովող կարևոր ոլորտների ընկերությունները դժվար կացության մեջ են հայտնվել և ակնկալում են պետության աջակցությունը։
 
 
Լսեցինք բոլորի փաստարկները, քննարկեցինք իրավիճակը և պայմանավորվեցինք առաջիկայում ևս մեկ անգամ հանդիպել՝ ամփոփելու խնդիրները և ձևակերպելու անելիքը»,- նշված է գրառման մեջ։