Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարը ելույթ է ունեցել ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի չորրորդ նիստում

ՀՀ էկոնոմիկայի նախարարը ելույթ է ունեցել ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի չորրորդ նիստում
Տնտեսություն
21:43, 04 июль 2022
ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում մեկնարկած «ԻՆՆՈՊՐՈՄ»’22 միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում հուլիսի 4-ին կայացել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) արդյունաբերական քաղաքականության խորհրդի չորրորդ նիստը, որի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդես է եկել ելույթով. նախարարն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«ԵԱՏՄ բոլոր երկրների գործարար միավորումների հետ քննարկումների արդյունքում նախապատրաստվել է Միության մակարդակով կոոպերացիայի աջակցության և ԵԱՏՄ ապրանքների նկատմամբ պահանջարկի խթանման առաջնհերթ մեխանիզմների ցանկ»,- նշել է Քերոբյանը՝ հավելելով, որ «այստեղ կարևոր կետերից է ԵԱՏՄ ձեռնարկությունների կոոպերացիոն նախագծերի արտոնյալ վարկավորումը»։