Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ կառավարությունը 353 միլիոն 559 հազար դրամ հատկացրեց Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար

ՀՀ կառավարությունը 353 միլիոն 559 հազար դրամ հատկացրեց Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար
Տնտեսություն
18:22, 06 июль 2022
ՀՀ Կառավարության  որոշմամբ Գեղարքունիքի մարզպետարանին 353 միլիոն 559 միլիոն դրամ է  հատկացրել՝ մարզի մի շարք համայնքներում եւ բնակավայրերում իրականացված ու  դեռեւս ընթացքի մեջ գտնվող սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, 82 միլիոն 782 հազար  դրամ հատկացվել է Գեղամասար համայնքի 8 բնակավայրերում խմելու ջրի ջրագծերի ներքին ու  արտաքին ցանցերի կառուցման եւ վերակառուցման, ինչպես նաեւ Շատջրեք գյուղի ոռոգման ջրի 1110 մետր ջրագծի կառուցման, 40 միլիոն 933.2 հազար  դրամ՝ Գեղամասար համայնքի 13 գյուղերի փողոցների լուսավորության ցանցի կառուցման կամ վերանորոգման, 22 միլիոն 997.1 հազար դրամ՝ Գեղարքունիք համայնքի ոռոգման ցանցի կառուցման եւ վերանորոգման, 4 միլիոն 174.8 միլիոն դրամ՝ Լուսակունք համայնքի ներհամայնքային հեղեղատարի մասնակի հիմնանորոգման, 202 միլիոն 672  հազար դրամ՝ Վարդենիկ համայնքի ներհամայնքային 3, 4, 5, 6 փողոցների ճանապարհային պատվածքի սալարկման աշխատանքների համար։