Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ավարտվել են Իրան-Հայաստան բարձր լարման էլեկտրական գծի կառուցման աշխատանքները․ Գնել Սանոսյանը՝ Վահագն Խաչատուրյանին

Ավարտվել են Իրան-Հայաստան բարձր լարման էլեկտրական գծի կառուցման աշխատանքները․ Գնել Սանոսյանը՝ Վահագն Խաչատուրյանին
Տնտեսություն
13:16, 23 июль 2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

«Նախարար Սանոսյանը նախագահին է ներկայացրել «Հյուսիս-Հարավ» մայրուղու կառուցման ընթացիկ դրությունը՝ մասնավորապես Սյունիքի մարզի ճանապարհահատվածում ներկայումս տարվող աշխատանքները։

Հանդիպման ընթացքում Գնել Սանոսյանը նախագահ Խաչատուրյանին տեղեկացրել է Իրան-Հայաստան բարձր լարման էլեկտրական գծի կառուցման աշխատանքների ավարտի վերաբերյալ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև նոր ատոմակայանի կառուցման շուրջ առկա հնարավորությունների և խնդիրների վերաբերյալ»: