Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հունիսին արտաքին առևտրաշրջանառությունը աճել է 71%-ով, իսկ արդյունաբերությունը՝ 19%-ով․ Գեւորգ Պապոյան

Հունիսին արտաքին առևտրաշրջանառությունը աճել է 71%-ով, իսկ արդյունաբերությունը՝ 19%-ով․ Գեւորգ Պապոյան
Տնտեսություն
13:13, 25 июль 2022
ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Շարունակում ենք արձանագրել փայլուն տնտեսական ցուցանիշներ.

2022թ. առաջին կիսամյակում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 11,8%-ով աճել է 2021-ի առաջին կիսամյակի համեմատ։
Աճին նպաստել են՝

Արտաքին առևտրաշրջանառություն՝ +44%
Ծառայություններ՝ +26,9%
Շինարարություն՝ +12,7%
Առևտուր՝ +10,7%
Արդյունաբերություն՝ +5,8%
Գյուղատնտեսությունը նվազել է՝ -5,5%։

2022թ. հունիսին ՏԱՑ աճել է 18,5%-ով՝ 2021թ. հունիսի նկատմամբ։
Իմիջիայլոց, հունիսին տնտեսական ակտիվությունը արագացել է բոլոր ուղղություններով, օրինակ արտաքին առևտրաշրջանառությունը աճել է 71%-ով, իսկ արդյունաբերությունը՝ 19%-ով։