Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վերացվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեության կասեցումը

Վերացվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեության կասեցումը
Տնտեսություն
21:51, 28 июль 2022
ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզի տեսուչները վերստուգում են անցկացրել սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառով գործունեությունը կասեցրած կաթնամթերքի արտադրամասում. այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:

«Արա-Արեգ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, գ. Լճաշեն) վերստուգումը ցույց է տվել, որ արտադրամասում նախկինում հայտնաբերված բոլոր թերացումները շտկվել են: