«Հայփրոսփեքթ»-ը ծախսարդյունավետ ռեսուրսներով համայնք է կառուցում. ընդհանուր նախագծի արժեքը` 1մլրդ ամերիկյան դոլար. Վահան Քերոբյան
Տնտեսություն
«Այսօր Աբովյանի քաղաքապետարանում ստորագրվել է համագործակցության հուշագիր էկոնոմիկայի նախարարության և «Հայփրոսփեքթ» ՓԲԸ միջև։ «Հայփրոսփեքթ»-ը Աբովյան, Արզնի և Բալահովիտ համայնքներում կառուցում է նոր կայուն ենթակառուցվածքներով, ծախսարդյունավետ ռեսուրսներով համայնք, որտեղ կստեղծվեն գործարաններ, կրթօջախներ և բնակելի թաղամաս։ Մինչև այս տարվա վերջ կներդրվի 20-30 մլն դոլար, ընդհանուր նախագծի արժեքը` 1մլրդ ամերիկյան դոլար»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: